AntiParliament
ՊատգամավորներԽմբակցություններՔվեարկություններՀանձնաժողովներՎիճակագրություն
AntiParliament

Մեր նպատակն է ավելի թափանցիկ դարձնել Ազգային ժողովի աշխատանքը՝ քաղաքացիներին տրամադրելով ստուգված, հասանելի և հասկանալի տվյալներ։

Հարթակ
ՊատգամավորներՔվեարկություններՆիստեր
Տեղեկատվություն
ԱղբյուրներՄեթոդաբանություն

© 2026 AntiParliament

Հանրային տվյալների հարթակ

AntiParliament
ՊատգամավորներԽմբակցություններՔվեարկություններՀանձնաժողովներՎիճակագրություն

Օրենսդրական նախաձեռնություն

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կոդ՝ Կ-3-07.08.2026-011/0
Պաշտոնական աղբյուր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի՝
 

1) 1-ին կետում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով,
 

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
 

«5) արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը,»,
 

3) 10-րդ կետում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը» բառերով:
 

Հոդված 2. Օրենքի հավելվածի`
 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
 

«1. Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը մշակում և իրականացնում է մարդու և ընտանիքի բարեկեցության ապահովմանն ու կյանքի որակի բարձրացմանն ուղղված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության, բնակչության զբաղվածության, կամավոր աշխատանքի, ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության, պետական կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման, ժողովրդագրական պետական քաղաքականության, ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության երաշխավորման, կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան  և կենցաղային բռնության կանխարգելման, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի,  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման կամ վերաինտեգրման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը՝ նպատակ ունենալով ապահովել յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ընտանիքի և համայնքների արժանապատիվ կյանքը, ինքնուրույնությունը և ներառական զարգացումը կյանքի բոլոր փուլերում։», 
 

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

«5. Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը մշակում և իրականացնում է արտաքին գործերի, դիվանագիտական ծառայության, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացման, արտաքին առևտրի խթանման և արտահանման շուկաների հասանելիության ապահովման, օտարերկրյա ներդրումների ներգրավման աջակցման, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացման, Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»,
 

3) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

«15. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առևտրի խթանման աջակցման, ներդրումների խթանման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պահպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման, գյուղատնտեսությանը պետական աջակցության և խաղային գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»,
 

4) 16-րդ կետում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը» բառերով:
 

Հոդված 3.  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
 

1) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անվանափոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության,
 

2) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անվանափոխել աշխատանքի և բարեկեցության նախարարության,
 

3) Արտաքին գործերի նախարարությունն անվանափոխել արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության:
 

3. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

Հիմնավորում


Բացել պաշտոնական փաստաթուղթը

Եզրակացություն


Բացել պաշտոնական փաստաթուղթը

Տեղեկանք գործող օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ


Բացել պաշտոնական փաստաթուղթը

ՀՀ կառավարության որոշում


Բացել պաշտոնական փաստաթուղթը

ՀՀ վարչապետի որոշում


Բացել պաշտոնական փաստաթուղթը

Գրություն


Բացել պաշտոնական փաստաթուղթը

Հարցի քննարկման հատուկ ընթացակարգ


Բացել պաշտոնական փաստաթուղթը
AntiParliament

Մեր նպատակն է ավելի թափանցիկ դարձնել Ազգային ժողովի աշխատանքը՝ քաղաքացիներին տրամադրելով ստուգված, հասանելի և հասկանալի տվյալներ։

Հարթակ
ՊատգամավորներՔվեարկություններՆիստեր
Տեղեկատվություն
ԱղբյուրներՄեթոդաբանություն

© 2026 AntiParliament

Հանրային տվյալների հարթակ