Օրենսդրական նախաձեռնություն
Հոդված 1. «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-444-Ն օրենքի 61-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 13-րդ մասերում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: