Օրենսդրական նախաձեռնություն
Հոդված 1. «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՕ-461-Ն օրենքի ամբողջ տեքստում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: