Օրենսդրական նախաձեռնություն
Հոդված 1. «Միջազգային պայմանագրերի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-213-Ն օրենքի ամբողջ տեքստում՝
1) «արտաքին գործերի նախարարություն» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
2) «արտաքին գործերի նախարար» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: